Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ
16.12.2011 | 00:00

Super Six-ի մրցաշարում կրած երեք պարտությունից հետո մարզական հեղինակությունը որոշակիորեն կորցրած հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2012 թվականը մտադիր է սկսել հունվարի 14-ին գերմանական Օֆենբուրգ քաղաքում արգենտինացի, երկրորդ միջին քաշային Պաբլո Ֆարիասիոյի հետ մենամարտելով, որից հետո վերադառնալու է իր համար չեմպիոնական եղած միջին քաշ ու փորձելու է վերականգնել լավագույնի համարումը։
«2012 թվի վերջին ես նորից չեմպիոն կդառնամ, տիտղոսային մենամարտը անպայման պիտի կայանա Բեռլինի 02 World Arena-ում»,- վստահեցրել է նա:
Ըստ գերմանական Sauerland Event արհմիութենական ընկերության հետ վերջերս ստորագրած պայմանագրի` Արթուր Աբրահամը գործող մարզիկի կարգավիճակով մեծ ռինգում մտադիր է մնալ մինչև 2014 թվականը, որից հետո գործունեությունը շարունակելու է սպորտային մենեջմենթի բնագավառում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ